Առանձնատուն
8 սենյակ
Կենտրոն

Այսօրվա դիտումները: 1
Ստեղծման օրը: 14.01.2021 14:46:02
- ID համար:
- 213
- Տեսակ:
- Վարձակալություն
- Գույքի Տիպ:
- Առանձնատուն
- Հասցե:
- Կենտրոն, Անտառային փողոց
- Գին:
- $ 12000 ամսավարձով
- Նկարագրություն:
Անտառայինում վարձակալությամբ է տրվում 4 հարկանի շքեղ, յուրօրինակ դիզայներական լուծումներով և հիանալի դիրք ունեցող նորակառույց առանձնատուն։ Բնակելի տարածքը 650 քմ. է, ընդահնուրև 800 քմ. Տնամերձ հողատարածքով։ Առանձնատունը կապիտալ եվրո նորոգված է, ունի յուրահատուկ դիզայն, գեղեցիկ լուսավորություն։ Առանձնատունն ունի 6 ննջասենյակ, 8 լոգասենյակ, 2 խոհանոց, 8 բաց պատշգամբ։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով, սանհանգույցները սալիկապատված են և ապահովված անհրաժեշտ բարձրորակ սանտեխնիկայով։ Ջեռուցվում է գազի կաթսաների միջոցով, ունի կաթսայատուն։ Առանձնատունն ամբողջությամբ կահավորված է և համալրված ինքնատիպ պարագաներով։ Նկուղային հարկում է գտնվում խաղասրահը՝ բիլիարդի սեղանով, սանհանգույց, լողավազան, պահեստային մաս։ 1-ին հարկում՝ հյուրասենյակ, ճաշասենյակ, խոհանոց, սանհանգույց։ 2-րդ հարկում՝ 4 ննջասենյակ՝ իրենց սանհանգույցներով և բաց պատշգամբներով։ 3-րդ մանսարդային հարկում՝ 2 ննջասենյակ և 1 սանհանգույց։ 4-րդ հարկը բացօթյա ազատ տարածություն է, որը նախատեսված է հանգստի համար, որտեղից բացվում է հիանալի տեսարան։ Բակը շատ ընդարձակ է, կանաչապատ և խնամված, որտեղ կա լողավազան, բուխարի, բացօթյա խոհանոց։ Առանձնատունը պարսպապատ է, ավտոտնակի դարպասները հեռակառավարվող են, ունի ներքին հեռախոսագիծ, անվտանգության տեսահսկման ծառայություն, առանձին հոսանքի կայան։
- Սենյակների Քանակը:
- 8
- Հարկ:
- 4 / 4
- Մակերես:
- 650 մ2
- Հեռախոսահամար:
- 041 08 13 00
- Հողատարածք:
- 800 ares